News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի պատվին Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանու հանդիսավոր համերգ է կազմակերպվել։

Այն պարունակում էր ռուսական երգերի միախառնում, ներառյալ՝ SHAMAN-ի «Ոտքի կկանգնենք» կոմպոզիցիան և ՌԴ նախագահի սիրելի խումբը համարվող «Լյուբե»-ի «Վոլգայից մինչև Ենիսեյ» կոմպոզիցիան,  գրում է«Коммерсантъ»-ը։

Համերգի հենց սկզբում հնչել են ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի օրհներգերը, ելույթ է ունեցել ԿԺԴՀ ռազմական նվագախումբը։ SHAMAN երգը կատարել է հյուսիսկորեացի երգչուհի Կիմ Օկ-Ջուն։ Երգի կատարման ժամանակ ՌԴ նախագահը ոտքի է կանգնել։ Նրա օրինակին է հետևել Կիմ Չեն Ընը, իսկ հետո՝ ամբողջ դահլիճը։

Համերգին հնչել են նաեւ հյուսիսկորեական կոմպոզիցիաններ։

Արտիստները ռուսերենով կատարել են նաև պատերազմի տարիների խորհրդային երգերը և Օլեգ Գազմանովի և Գրիգորի Լեպսի երգերը։

ՌԴ նախագահը հունիսի 18-ին երկօրյա այցով ժամանել է Հյուսիսային Կորեա։ Այսօր՝ հունիսի 19-ին, երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել և գրեթե երկու ժամ դեմ առ դեմ զրուցել։ Հանդիպման արդյունքում երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ