News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Թեհրանում անվտանգության հարցերով ռուս-իրանական Խորհրդակցություններն են անցկացվել, հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։

Խորհրդակցություններն անցկացրել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովն ու Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Մոհամմադ Մոհամադի-Ալամուտին՝ երկու երկրների մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կողմերը հանգամանորեն քննարկել են անվտանգության ոլորտում Ռուսաստանի ու Իրանի փոխգործակցությունը, ինչպես նաև որոշ համատեղ նախագծերի իրականացումը։ Բացի դրանից, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ մտքերի փոխանակում է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ