News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երեքշաբթի ժխտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքն, ըստ որի Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում «մերժել է զենքի և զինամթերքի մատակարարումներն» իր մերձավոր դաշնակցին»։

Իսրայելի վարչապետն ակնարկել է, թե դա խոչընդոտում է Գազայի հատվածում իր զինվորականների հարձակմանը, որը ներկայում կենտրոնացած է հարավային Ռաֆահ քաղաքի վրա:

«Մենք անկեղծորեն չենք հասկանում՝ ինչի մասին է նա խոսում։ Պարզապես չենք հասկանում»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարինե Ժան-Պիերը՝ պնդելով, որ պատերազմի սկսվելուց ի վեր կասեցվել է ծանր ռումբերի միայն մեկ խմբաքանակ, մինչդեռ Իսրայելին միլիարդավոր դոլարների զենքի առաքումը դեռ շարունակվում է։

Սպիտակ տունը միաժամանակ հերքել է Իրանի հարցով Իսրայելի պաշտոնյաների հետ բարձր մակարդակի հանդիպումը չեղարկելու մասին տեղեկությունը:

Սպիտակ տան ներկայացուցիչը NBC News-ին հայտնել է, որ հանդիպման մանրամասները դեռևս համձայնեցված չեն, «այդ պատճառով ոչինչ չեղարկված չէ»: Այնուամենայնիվ, նրանք հայտնել են, որ շաբաթվա ընթացքում «մի շարք թեմաների շուրջ» հանդիպումներ կանցկացվեն Իսրայելի պաշտոնյաների հետ։

Իր հերթին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը չորեքշաբթի հայտարարել է, որ ըստ ամենայնի, Գազայի հատվածի վրա իսրայելական զինվորականների հարձակման ժամանակ պատերազմի օրենքները մշտապես խախտվել են՝ վկայակոչելով ծանր ռումբերի օգտագործումը։

Այս նոր գնահատականը ի հայտ է եկել, երբ ՄԱԿ-ի ուշադրությունը կենտրոնացած է Լիբանանի հետ հյուսիսում Իսրայելի սահմանին, որտեղ Իսրայելը և «Հըզբոլլահ» շարժումը սաստկացրել են փոխադարձ գնդակոծություններն ու հռետորաբանությունը, մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարել է, որ փորձում է խուսափել համապարփակ պատերազմից:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իրեն խոստացել է, որ Վաշինգտոնն առաջիկա օրերին կվերացնի Իսրայելին զենքի մատակարարման բոլոր սահմանափակումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ