News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Բավական էր, որ Տավուշում Ադրբեջանի պահանջը կատարեն, արդեն նոր պահանջ հնչեց Խոջալուի ցեղասպանությունը ճանաչելու տեսքով, Մինսկի խումբը լուծարելու տեսքով: Դրա մասին NEWS.am -ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Այս պահին եթե թուղթ ու գրիչով ձեւակերպենք, Ադրբեջանը մի 10 պահանջ արդեն ունի: Մի պահանջը կատարում են, երեք նոր պահանջ է ծնվում: Նիկոլ Փաշինյանը խաղամոլի մոլեռանդությամբ գնում է նոր զիջումների: Սա մոտավորապես այն պահն է, որ խաղամոլը 1000 դոլար ունի, գնում է կազինո, մտածում է՝ դե մի 100 դոլարի խաղամ: Պարտվում է, էլի է խաղում, էլի էլի, պարտքեր է սկսում վերցնել: Անընդհատ կորցնում է, բայց մտածում է՝ բա էսքան փող եմ դրել: Հիմա սրանք ասում են՝ էսքան զիջել ենք, էլի զիջենք, գուցե մի բան ստացվի»,-ասաց նա:

Անդրադառնալով Արեւմուտքի հետ հարաբերություններին, Կիվիրյանն ասաց. «Փաշինյանին Արեւմուտքից ինչ-որ խոստումներ էին տվել, ասել էին՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնում եք ու ամեն ինչ լավ կլինի: Բայց այսօր Արցախը էլ չկա: Դրա համար հայաստանի դեպքում ավելի զգույշ են գործում, դրդում են, որ անի իրենց ուզածը,  բայց անի ինքը, առանց իրենց աջակցության»:

Խոսելով «միջին միջանցքի» մասին, որի մասին խոսում են ամերիկացի պաշտոնյաները, քաղաքական վերլուծաբանն ասաց. «Այդ ամբողջը ուղղված է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դեմ: Դրա համար պետք է Կենտրոնական Ասիայի շուկան ամբողջովին տանել դեպի Արեւմուտք, շրջանցել Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը: Դրա համար իրենց պետք է, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղվեն ու բացեն կոմունիկացիաները: Բայց դա արվում է ոչ թե հավասար պայմաններով, որպեսզի դա լինի, բոլոր կողմերը փորձում են ստիպել Հայաստանին, որ բոլոր զիջումները հենց Հայաստանն անի, քանի որ թույլ կողմը Հայաստանն է: Որ խաղաղությունը լինի հայկական շահերի հաշվին, եւ դրա արդյունքում կարողանան ձեւավորել հակառուսական, հակաիրանյան դաշինք: Ամեն ինչ անում են հայերի շահերի հաշվին, որովհետեւ Ադրբեջանին չեն կարողանում ճնշել: Եթե Հայաստանը լիներ հզոր, իսկ Ադրբեջանը թույլ, կարող է լիներ հակառակ ուղղությամբ:

Իրենք հասկանում են, որ Ռուսաստաննինչ-որ պահի շտ ակտիվ վերադառնալու է, դրա համար ուզում են ստեղծել մի այնպիսի մոդել, որ Ռուսաստանն էլ այստեղ հենմն որեւէ կետ չունենա»:

Տպել
Ամենաշատ