News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել կողմերի միջև անվտանգության երկխոսության հինգերորդ նիստից հետո, հայտնել է ադրբեջանական АПА գործակալությունը։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 13-ին Բրյուսելում անցկացվել է ԵՄ-Ադրբեջան անվտանգության երկխոսության հինգերորդ նսիտը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։

«Մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի ավելի լայն շրջանակին։

Այս համատեքստում նշվել է տարածաշրջանային կայունության և հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ Ադրբեջանական կողմն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության երկկողմ բնույթը։

ԵՄ-ն ընդգծել է անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարեկեցության խաղաղ գործընթացին իր շարունակական աջակցությունը:

Նշվել է նաև Ադրբեջանի՝ որպես հուսալի և կարևոր էներգետիկ գործընկերոջ դերը և Միջին միջանցքի հետագա զարգացման գործում նրա կարևորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ