News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Եվրամիություն ուկրաինական ձվի ներկրման համար առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ այդ ներմուծման համար նախապես համաձայնեցված տարեկան շեմը հաղթահարելուց հետո, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին։

ԵՄ տվյալներով՝ անցյալ տարի Եվրամիության երկրներ ձվի ներկրումն աճել է երեք քառորդով և շարունակել է աճել այս տարվա սկզբին, ընդ որում Ուկրաինան ձվի առաջատար մատակարար է:

Եվրոպական ձվի արդյունաբերությամբ զբաղվողները գանգատվել են, որ ուկրաինական ավելի էժան մատակարարումների հոսքը խոչընդոտել է Եվրոպայում արտադրության վերականգնմանը:

ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել Ուկրաինայից գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման վրա, երբ 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումից հետո երկրի տնտեսությանը աջակցելու համար տրամադրված ազատ առևտրի ռեժիմը հարուցեց ԵՄ ագարակատերերին և այս տարի գյուղական վայրերում բողոքի ալիքի պատճառ դարձավ:

Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, երեքշաբթի հայտարարել է, որ մաքսատուրքեր կսահմանի Ուկրաինայից վարսակի ներկրման վրա, երբ հացահատիկի մատակարարումները հասնեն առավելագույն ծավալին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ