News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Մինսկի խմբի լուծարումը նշանակում է ոչ թե խաղաղություն, այլ լիակատար, անվերապահ կապիտուլյացիա, քանի որ Մինսկի խումբը ստեղծվել էր առկա խնդիրները լուծելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Խնդիրները Ադրբեջանը լուծեց իրեն ցանկալի ձեւով, գոնե այս պահի դրությամբ, Փաշինյանը դրա հետ հլու- հնազանդ համաձայնվել է  եւ պարզ է, որ իրեն թույլ չեն տալիս արտաքին խաղացողներին ներգրավվել` նույնիսկ որպես երաշխավոր, նույնիսկ որպես միջնորդ: Ալիեւը որեւէ արտաքին խաղացողի ներս չի թողնում, Փաշինյանն էլ, որպեսզի իր կիրթ եւ կառուցողական գործընկերոջ խաթրից դուրս չգա, ինքն էլ է նույն թեզը շրջանառում»,-ասաց նա:

 Պատգամավորը, անդրադառնալով ԱԳՆ վերջին հայտարարությանը, ասաց, որ 30 գյուղերի կենսական տարածքների Ադրբեջանի կողմից օկուպացիայի հարցը պետք էր բարձրացնել այն ժամանակ, երբ զորքերը հետ էին քաշում Շուռնուխից:

Պատգամավորը շեշտում է` Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ եւ գնալով Ադրբեջանը ավելի է «ցինիկանում», եւ այս առումով ԱԳՆ հայտարարությունում այն միտքը, որ աշնանը հնարավոր է էսկալացիա, շատ հավանական է:

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ