News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Մեքսիկական ծոցի արևմտյան հատվածում ձևավորված և «Ալբերտո» անվանումը ստացած արևադարձային փոթորիկը, որը 2024 թվականի Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների սեզոնում առաջինն է, ջրհեղեղ է առաջացրել ԱՄՆ հարավային ափի երկայնքով։ Դրա մասին հայտնել է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC):

Ըստ Մայամիի օդերևութաբանի՝ փոթորիկը գրանցվել է Մեքսիկայի Տամպիկո քաղաքից մոտ 300 կմ դեպի արևելք, քամու առավելագույն արագությունը կազմել է 65 կմ/ժ:

Սակայն Ալբերտոն հավանաբար Մեքսիկայի վրայով արդեն հինգշաբթի երեկոյան կցրվի:

NHC-ից հայտնել են, որ փոթորիկը շատ ուժեղ է, և որ անձրևներ, Մեքսիկայի հյուսիս-արևելքում և Տեխասի հարավային ափերի կենտրոնից հեռու կարող են տեղի ունենալ ափամերձ ջրհեղեղներ և ուժեղ քամիներ: Փոթորիկների ազգային կենտրոնը զգուշացնում է, որ առատ տեղումները կազդեն նաև Կենտրոնական Ամերիկայի խոշոր շրջանների վրա:

Տարածաշրջանում շարունակվում են առատ տեղումները, որոնք հանգստյան օրերին Էլ սողանքների և ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով Սալվադորում ավելի քան 10 մարդու կյանք խլեցին:

Մեքսիկայի Կոաուիլա, Նուևո Լեոն և Տամաուլիպաս նահանգների բարձրություններում և դրանց մերձակայքում հնարավոր են կյանքի համար վտանգավոր ջրհեղեղներ և սողանքներ:

NHC-ը կանխատեսում է «չափավոր ափամերձ ջրհեղեղներ» Տեխասի ափերի մեծ մասի երկայնքով մինչև հինգշաբթի, քանի որ հարավային շրջաններում դիտվում են արևադարձային փոթորկի պայմաններ: Օդերևույթաբանները զգուշացրել են, որ Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների այս տարվա սեզոնը, Լա Նինայի եղանակային պայմանների և օվկիանոսի ջրերի տաքացման պատճառով, ըստ ամենայնի, շատ ակտիվ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ