News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հաջի ժամանակ մահացած մահմեդական ուխտավորների թիվը գերազանցել է 900-ը, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

Հարազատները որոնում են հիվանդանոցներում և հորդորում համացանցում նորություններ հայտնել,  սպասելով վատթարագույնին, երբ Մեքքայում՝ իսլամի ամենասուրբ քաղաքում, ջերմաստիճանը երկուշաբթի հասել է 51,8 աստիճան ըստ Ցելսիուսի (125 աստիճան ըստ Ֆարենհեյթի):

Աշխարհի տարբեր երկրներից մոտ 1,8 միլիոն մարդ, որոնցից շատերը տարեց և տկար մարդիկ են, մասնակցել են մի քանի օր տևող ուխտագնացությանը։ Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունեցել սաուդյան ամառվա աննախադեպ տապի պայմաններում:

Միայն եգիպտացիների շրջանում մահերի թիվը հասել է առնվազն 600-ի, այն դեպքում, երբ մեկ օր առաջ հայտնել էին հիմնականում չդադարող շոգի պատճառով ավելի քան 300 մահացածների մասին, հաղորդել է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով արաբ դիվանագետին:

Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ տարբեր երկրներում հրապարակված թվերով զոհերի ընդհանուր թիվը հասել է 922-ի:

Ավելի ուշ արաբ դիվանագետը հավելել է, որ Սաուդյան Արաբիայում եգիպտացի պաշտոնատար անձինք հաղորդում են ստացել 1400 անհայտ կորած ուխտավորների մասին, որոնցից 600-ը զոհվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ