News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին քպական պատգամավորները ակնհայտորեն մեկ կենտրոնից իջեցված հրահանգով «շտամպային» գրառումահեղեղ էին սկսել առ այն, թե՝ անթույլատրելի է լրագրողի նկատմամբ վիրավորական վերաբերմունքը և այդպես շարունակ: Խոսքը Հանրային լրագրողի մասին է, որի հասցեին, ըստ քպականների, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման էջում վիրավորական ձևակերպումներ կան: Մինչ բուն ասելիքին անցնելը, թեպետ էլի առիթ ունեցել ենք նշելու, մեկ անգամ ևս ընդգծենք. որևէ լրագրողի նկատմամբ որևէ բռնություն, վիրավորանքի դրսևորում կամ ճնշում գործադրելն անթույլատրելի է: Մեր ընկալմամբ՝ այստեղ քննարկելու բան չկա: Եթե եղել է նման որևէ դրսևորում, ապա դա դատապարտելի է: Բա՛յց:

Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները: Հատկապես նրանցը, որոնք նախօրեին առանձնահատուկ ակտիվ էին: Ու բացարձակապես ոչինչ չգտանք այն մասին, որ դատապարտում են, օրինակ՝ իրենց այն կողմնակիցներին ու կուսակիցներին, որոնք միահամուռ թիրախավորել էին ասուլիսում Փաշինյանին տհաճ հարցեր ուղղած լրագրողներին: Ավելին, Կիրանցում, Ոսկեպարում ժողովրդական ընդվզման մեկնարկից ի վեր, մինչև օրս, փաշինյանական, քպական իշխանությունը ներկայացնող պետական պաշտոնյաների, հարկատուներիս հաշվին ապրող ոստիկանության տարակերպ ներկայացուցիչների ու ծառայողների կողմից իրականացվել են վերբալ ու ֆիզիկական հարձակումներ լրագրողների, դեպքերը լուսաբանող մեր գործընկերների վրա:

Բազմիցս բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչի բարձրակետը հունիսի 12-ը կարելի է համարել, երբ վերին ցուցումով հատուկ միջոցներ կիրառվեցին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում եղած խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի արդյունքում տուժեցին նաև լրագրողներ: Նախօրեին աղմուկ-աղաղակ դրած քպականներից քանի՞սն է դատապարտել լրագրողների վրա այդ հարձակումները, լրագրողներին՝ մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, լրագրողներին թիրախավորելն ու նրանց հասցեին, իրենց մասնագիտական գործունեության հետ կապված, զազրախոսելը:

Ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է բավականին տհաճ մի բան. ըստ քպականների ընկալման՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ: Այդպես չի լինում: Ավելին, քպական պաշտոնյաներն ուղղակիորեն երջանկացած էին, բացահայտորեն խրախուսում ու ողջունում էին լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործադրումը: Դա նույնիսկ «երկակի ստանդարտ» չէ: Դա ուղղակի զազրելի է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սրբազան պայքար». Սբ Աննա եկեղեցու բակում այսօր կշարունակենք քննարկել կարևորագույն օրակարգային հարցերը
Օրվա հիմնական բանախոսն Էդգար Ղազարյանն է…
«Փաստ». Իշխանավորները վայելքների մեջ են
Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը փորձում են գլուխ...
«Հրապարակ». Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը
Երեկ նա այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, խորհրդակցություն արել` «եւս մեկ անգամ բարձր գնահատելով...
«Ժողովուրդ». Շարունակվում են ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանդիպումները․ ի՞նչ են քննարկում
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է հրաժարվել ընտրություններից հետո...
«Հրապարակ». Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ընտրություններից առաջ կրկին խաղարկելու են նախկին...
«Փաստ». «Քվանտում» իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա»
«Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ