News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում մայիսի 29-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՑԹԻ-ից:

«Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը` Թերվիզ Ռոուզ Դարակջյանը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսինը ու յոթ զավակները սպանվել են թուրքերի կողմից, իսկ 8-րդը խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծնվել է Թեվրիզի իններորդ զավակը՝ Սիրարփին՝ Ջո Մանգանիելոյի տատիկը:

Դերասանը մեծ հուզմունքով և հիացմունքով էր պատմում խարբերդցի իր մեծ տատի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այցի ավարտին Ջո Մանգանիելոն Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ իր մեծ տատի՝ Թերվիզ Ռոուզ Դարակջյանի և տատի՝ Սիրարփիի` իրականացնելով իր վաղեմի ցանկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ