News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Անգեղակոթ 1-ին փողոց 7/1 հասցեում գտնվող 0.073 հա մակերեսով հողամասը և  Խնձորեսկ գյուղի 1-ին փողոց 2/2  հասցում գնտվող 0․1 համակերեսով հողամասը ամրացնել Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության շենքեր կառուցելու նպատակով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։

ՀՀ առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ անհրաժեշտություն է առաջացել 23 համայնքներում կառուցվող նոր ամբուլատոր շենքերին հատկացնել հողամասեր, որոնցից մի մասը հանդիսանում են պետական սեփականություն հանդիսացող հողամասեր, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից 16 անվանում գույքի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը  արդեն իսկ ՀՀ կառավարության 21․03․2024թ․ N 417-Ա որոշմամբ ընդունվել է։

Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան համայնքների թվով 2 հողամասերը դուրս են մնացել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հավելվածի ցանկից՝  ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է սույն նախագիծը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ