News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում ապահովել ևս 500 շահառուի աջակցության տրամադրում՝ դրա համար պետբյուջեից հատկացնելով 273 մլն 613 հազար դրամ:

Հիշեցնենք, որ այս ծրագրով նախատեսվում է աջակցել 2023 թվականին արցախցիենրին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով, ինչն իրականացվելու է 3 ուղղությամբ՝

ուսուցում և աշխատանքի տեղավորում,

աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,

ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ծրագրում 1000 շահառուի ընդգրկումը՝ 873,150.0 հազ. դրամ ֆինանսավորմամբ, սակայն, հաշվի առնելով ծրագրի պահանջարկը (ս.թ. ապրիլի 19-ի դրությամբ ծրագրում արդեն իսկ ընդգրկվել է 665 շահառու)՝ ծրագրում նոր շահառուների ընդգրկման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն է առաջանում։

Բացի այդ, հաշվի առնելով, որ շահառուների ճնշող մեծամասնությունը (ընդգրկված 665 շահառուներից 664-ը) ընդգրկվել է ծրագրի 2-րդ՝ աշխատանքային փորձառության բաղադրիչով, ծրագրին հատկացված ֆինանսական միջոցները վերաբաշխելու անհրաժեշտություն է առաջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Le Figaro». Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հազարամյա մշակութային և պատմական ժառանգությունը
Այս լկտի և կործանարար քաղաքականությունը նպատակ ունի ջնջել Լեռնային Ղարաբաղի հայերի...
Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները. Անդրանիկ Թեւանյան
Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ…
Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը
Ըստ ուղեցույցի՝ այս բաղադրիչի շրջանակում առցանց դիմում կարող են ներկայացնել…
Միրզոյանը շեշտել է ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ
«Մարդասիրական գործողությունների» բաղադրիչը՝ որպես Կայուն զարգացման...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակված են բնակելի տների կառուցման նախագծեր
Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր...
Հայ պատանդներին վերադարձնելու ձախողումը թուլացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը. ամերիկահայ փաստաբան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմի կողմից Խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի  հատուկ զեկուցողին ներկայացված դիմումը կենսական է, էական և կարող է...
Ամենաշատ