News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց «Աբովյան» ՔԿՀ-ի շենքային պայմանների բարելավման նպատակով հատկացնել 61 մլն դրամ:

Վերը նշված շինարարական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2022թ.-ին իրականացվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի մասնաշենքի ներքին ջրամատակարարման  ջրահեռացման համակարգերի վերանորոգում։ Մասնավորապես, վերանորոգվել են բոլոր խցերի սանհանգույցները, լոգարանները:

Նախատեսված է իրականացնել բոլոր խցերի, աշխատասենյակների, միջանցքների վերանորոգման և հարդարման աշխատանքներ, քանի որ նշված հատվածում ջրամատակարարման-ջրահեռացմանհամակարգերի վթարված լինելու ժամանակահատվածում ջրի արտահոսքի հետևանքով վնասվել են բոլոր խցերը և աշխատասենյակները։ Մասնավորապես, ներկա պահին քայքայված են առաստաղները,  բորբոսած և քայքայված են պատերի ծեփերը, անմխիթար և փտած վիճակում են փայտյա հատակները։

Նշված աշխատանքներն ընթացիկ կամ մասնակի վերանորոգման ենթակա չեն, ուստի պահանջվում է իրականացնել մեծածավալ վերանորոգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ