News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացվեց, որով Լեզվի կոմիտեն տեղափոխվում է Օրբելի եղբայրների փող., 22 շենք:

Նշենք, որ այժմ Լեզվի կոմիտեն տեղակայված է Կիևյան 16 հասցեում գտնվող ոչ բնակելի հասարակական նշանակության շենքի 9-րդ հարկում եւ զբաղեցնում է 250 քմ տարածք:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կիևյան 16 հասցեում գտնվող բազմահարկ շենքը օգտագործվում է մասնավոր և պետական այլ կառուցների կողմից կամ հանձնված է վարձակալությամբ, ինչը խոչընդոտ է հանդիսանում Լեզվի պետական կոմիտեի բնականոն գործունեությանը: Բացակայում է Լեզվի կոմիտեի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները (պատշաճ կահավորված դահլիճ, հանդիպումների սենյակի բացակայություն, ոչ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցը, կահույքի ամբողջական լրակազմի բացակայությունն ու մաշվածությունը և այլն):

Օրբելի եղբայրների փող., 22 շենքում նշված տարածքը Լեզվի կոմիտեին տրամադրելու դեպքում կստեղծվի աշխատանքային բարենպաստ պայմաններ: Կմեծանա նոր ծրագրեր իրականացնելուհնարավորությունը, հնարավորություն կնձեռնվի նշված հասցեում գործող ՀՀ ԿԳՄՍ նախարարություն բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ իրականացնել համատեղ ծրագրեր, կազմակերպել քննարկումներ և խորհրդակցություններ՝ արդյունավետ կերպով օգտագործելով միմյանց պատկանող սրահներն ումիջոցառումների համար նախատեսված տարածքները։Այս կերպ հնարավոր կլինի նաև ավելի մեծ արդյունավետությամբ կատարել Լեզվի կոմիտեի տնտեսավարման և սպասարկման գործընթացները, որոնք խնդիր են ներկայիս պայմաններում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ