News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագրին:

Հիմնվորման մեջ նշվում է. «ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում 2024թ. փետրվարի 15-ին ու ապրիլի 16-ին ստորագրվել է «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով:  

Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Գործողության շրջանակներում նախատեսվում է Թվինինգ ծրագրերի իրականացում:

Գործողությունն ուղղված կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով՝ աջակցելու ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը: Հիմք ընդունելով առկա և ակնկալվող մարտահրավերները՝ այն ուղղված է բարեփոխումների կայունության և ԵՄ աջակցության որոշակիության ապահովմանը, մասնավորապես, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Գործողության համար հիմք է հանդիսանում ԵՄ տնտեսական և ներդրումային պլանը՝ որպես երկկողմ հարաբերություններում առանցքային բարեփոխումների խթանման և տնտեսության, էներգետիկ ու հաղորդակցության ուղիների կախվածության նվազեցման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործիք

Գործողությունը շրջանակներում նախատեսվում է.

  1. Հայաստանին տրամադրել թիրախավորված ոլորտային, միջոլորտային և հորիզոնական աջակցություն՝ միաժամանակ արձագանքելով նոր, չնախատեսված և արագ փոփոխվող կարիքներին,
  2. մեղմել տեղահանված բնակչության ինտեգրման արդյունքում Հայաստանի սոցիալական պաշտպանության կառույցներում հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները՝ ընթացիկ և նախատեսվող բարեփոխումներին աջակցելու միջոցով,
  3. օժանդակել սոցիալական աջակցության և զբաղվածության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին՝ հաշվի առնելով դիմակայուն սոցիալական պաշտպանության համակարգի առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի բնակչության մոտ 3%-ը կազմող ավելի քան 100,000 բռնի տեղահանվածների ժամանման հետևանքով առաջացած պահանջարկը,
  4. աջակցել առողջապահական բարեփոխումներին՝ հասցեագրելու անվճար առաջնային բուժօգնության հասանելիության պահանջները, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում առողջապահական հաստատությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը: Հաշվի առնելով առողջապահության ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում համընդհանուր առողջության ապահովագրության ծրագրի ներդրման ուղղությամբ Կառավարության նախաձեռնությունը՝ գործիքի շրջանակներում հնարավոր կլինի ուսումնասիրել և Հայաստանում ներդնել ԵՄ լավագույն փորձը:
  5. բարձրացնել ՀՀ կառավարության կարողություններն ընթացիկ բարեփոխումների գործընթացների և երկրի առանցքային ոլորտներում հետագա ներդրումների միջև սերտ փոխլրացման հնարավորությունները զարգացնելու միջոցով (այդ թվում՝ ԵՄ ՏՆՊ իրականացման համատեքստում), աջակցել սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ընդհանուր դիմակայունության ամրապնդմանը:

Համաձայնագիրը ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում: Համաձայնագիրը փոխկապված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրբան. Վրաստանի կառավարությունը շատ ծանր պայմաններում փորձում է պահպանել անկախությունն ու ինքնիշխանությունը
Վրաստանը լավ երկիր է։ Ես բարձր եմ գնահատում երկրի իշխանությունը, նա շատ ծանր պայմաններում փորձում է...
Պապիկյանը և Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության…
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշիչ քվեարկության արդյունքներով 65-ամյա գերմանուհին ստացել է 401 կողմ, 284...
Եվրահանձնաժողովի ղեկավարը քննադատել է Օրբանի «խաղաղեցման առաքելությունը» Մոսկվայում
Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջխաղացումը Ուկրաինայում՝ հենվելով հյուծող...
Պեսկով. ԵՄ-ն պաշտպանական միության վերածելու գաղափարը խոսում է առճակատման տրամադրվածության մասին
Մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի նախաձեռնությունը՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Սա ևս մեկ անգամ հաստատում է եվրոպական…
Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ