News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սերյոժա Հովակիմյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 43-ամյա Վիգեն Հովսեփյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է  shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «ՎԱԶ 2121»-ի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Արթուր Հ.-ն, 8-ամյա Կարեն Հ.-ն, և 15-ամյա Արեգ Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2121»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել և «Արմեդ» հոգեբուժական և նարկոլոգիակա ռեգիստրում է եղել հաշվառված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ՎԱԶ 2121»-ի վարորդը, ով բախվել է «Ford»-ին:

Այսօր՝ ժամը 08:30-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ վիրավորներից Ս. Հովակիմյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ «Նիվա»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել և «Արմեդ» հոգեբուժական և նարկոլոգիակա ռեգիստրում եղել է հաշվառված. ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Նիվա»-ի վարորդը, ով բախվել է «Ford»-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է Լոռիում ողբերգական ավտովթարից մահացածի եւ վիրավորների անունները. նրանցից երկուսն անչափահասներ են
Հուլիսի 24-ին, ժամը 22:51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան այրվել է
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:35-ի…
Կիրանց գյուղում ականի վրա տրակտոր է պայթել. վիրավորվել է վարորդը. բնակիչ
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել...
Մոսկվայում մեքենա են պայթեցրել. ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ պայթեցնողը փախել է Թուրքիա
Նրա խոսքով՝ Ռուսաստանն աշխատում է Անկարայի հետ՝ կասկածյալին կալանավորելու և արտահանձնելու ուղղությամբ...
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes G500»-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան…
Նյու Յորքի Քենեդիի օդանավակայանի տերմինալը շարժասանդուղքի բռնկման պատճառով տարհանվել է
Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ տերմինալի աշխատանքը վերսկսվել է տեղական ժամանակով ժամը 08:15-ին, և հրդեհի պատճառները հետաքննվում են...
Ամենաշատ