News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

հունիսի 20-ը աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։ Այդ օրը ևս մեկ առիթ է՝ ուշադրություն հրավիրելու ամենամեծ մարդասիրական ճգնաժամերից մեկին՝ փախստականների հիմնախնդրին:

Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ են վերցվել և փախստականի կարգավիճակ ստացել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապահովվի փախստականի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցների պաշտպանությունն ու ինտեգրումը, կենսական պայմանների բարելավումը։

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ձեռնարկում է աջակցման տարբեր միջոցառումներ թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ ծառայությունների մատուցման առումով։ Մեր հայրենակիցների սպասարկումը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է արտահերթ կարգով։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու հարցում ՆԳ նախարարությունը համագործակցում է միջազգային և ներպետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ։

Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվում է այդ անձանց տվյալների թվայնացումը, որպեսզի նրանք լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից։

Կարևորելով այս օրը՝ վերստին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, լինելով 1951 թ. «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնևի կոնվենցիան ստորագրած պետություն, շարունակում է քայլեր ձեռնարկել փախստականների խնդիրների հավաքման և դրանց լուծման ուղիների նախանշման ուղղությամբ։

Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության և յուրաքանչյուրիս հոգածության ներքո՝ առաջնորդվելով հանդուրժողականությամբ և համերաշխությամբ»,- նշված է ուղերձում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Le Figaro». Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հազարամյա մշակութային և պատմական ժառանգությունը
Այս լկտի և կործանարար քաղաքականությունը նպատակ ունի ջնջել Լեռնային Ղարաբաղի հայերի...
Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները. Անդրանիկ Թեւանյան
Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ…
Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը
Ըստ ուղեցույցի՝ այս բաղադրիչի շրջանակում առցանց դիմում կարող են ներկայացնել…
Միրզոյանը շեշտել է ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ
«Մարդասիրական գործողությունների» բաղադրիչը՝ որպես Կայուն զարգացման...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակված են բնակելի տների կառուցման նախագծեր
Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր...
Հայ պատանդներին վերադարձնելու ձախողումը թուլացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը. ամերիկահայ փաստաբան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմի կողմից Խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի  հատուկ զեկուցողին ներկայացված դիմումը կենսական է, էական և կարող է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ