News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը: Այն նախատեսված էր բոլոր սերունդների ներկայացուցիչների համար:

«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր: Խորհրդանշական է՝ բալետը վերականգնվեց Ազնավուրի հոբելյանական տարում և լավագույնս համալրեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

«Շերբուրգյան հովանոցներ»-ը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն էր՝ սյուժեի, պարի և բեմական հագուստի յուրահատուկ ձևավորմամբ:

«Շատ կարևոր է մասնավոր սեկտորի աջակցությունը: Որովհետև հենց նրանց աջակցությունն է թույլ տալիս արվեստի զարգացումը: Ակնհայտորեն նկատելի է Ֆասթ Բանկի աջակցությունը հատկապես մշակութային միջոցառումներին աջակցելու առումով:  Շատ շնորհակալ ենք, որ Ֆասթ Բանկը  մեզ էլ կարողացավ ընդգրկել այդ ցանկի մեջ», - ասել է «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։

Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամկետից շուտ ամբողջապես տեղաբաշխվել են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ դրամային պարտատոմսերը
Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ...
Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը
ԱրՔա համակարգի բոլոր բանկոմատներից անվճար կանխիկացնել գումարը, եթե բաժանորդագրված եք C360 փաթեթներից որևէ մեկին...
2024-ի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 11.3%-ով
2024թ․-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է շուրջ 172 մլրդ...
Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով
Ամիօ բանկի հաճախորդ ես և դեռ չունե՞ս AMIO Visa Digital քարտ...
Անդրանիկ Գրիգորյան. Կոնվերս Բանկը Հայաստանում նորարարության առաջնագծում
Բիզնես գործընթացները կառուցելով գիտելիքի և հաճախորդների փորձառության վրա՝ Կոնվերս Բանկը պարբերաբար զարգացնում է Մոբայլ հավելվածը, արդեն իսկ ավտոմատացվել է Օժանդակող գրասենյակի աշխատանքը...
Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանը
Այսօր կփորձենք հասկանալ այդ երկու հասկացությունների տարբերությունը և պարզել՝ ինչպե՞ս հասնել էներգաարդյունավետության...
Ամենաշատ