News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցի 15 հասցեի մոտ «Մորենա» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Tesla» մակնիշի ավտոմեքենան բախվել է բազալտե եզրաքարերին և կան տուժածներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ժամանումը քաղաքացիները օգնություն են ցուցաբերել մեքենայում գտնվող՝ Մասիս քաղաքի բնակիչներ 23-ամյա Լևոն Աբգարյանին և 23-ամյա Արման Մարտիրոսյանին:

Վերջիններս քաղաքացիների օգնությամբ նաև տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ինքնաթիռը, որում եղել է 233 ուղեւոր, հարկադիր վայրէջք է կատարել Աթենքի օդանավակայանում
Վայրէջքը բարեհաջող է անցել, զոհեր և վիրավորներ չկան։ Ներկայումս տեխնիկական ստուգում է իրականացվում...
ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ