News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը ՌՕՈւ զորավարժություններ են անցկացրել կործանիչների եւ կրակային աջակցման AC-130J ինքնաթիռի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեացի զինվորականներին։

Քառօրյա զորավարժություններն անցկացվել են Կորեայի Հանրապետության տարբեր շրջաններում եւ ավարտվել են հինգշաբթի։ Հարավկորեական կողմը գործադրել է F-15K եւ KF-16 կործանիչներ, ԱՄՆ-ը այդ թվում ներգրավել է նաեւ AC-130J ինքնաթիռը, «թռչող մարտկոց», որը կոչված է անմիջական կրակային աջակցություն ցուցաբերել ցամաքային զորքերին օդից եւ մարտական հետախուզում կատարել։ Ինքնաթիռն ունի 30 եւ 105 միլիմետր տրամաչափով թնդանոթներ։

Նշվել է, որ AC-130J-ը հինգշաբթի զորավարժությունների ընթացքում օգտագործել է մարտական արկեր Դեղին ծովի երկնքում։ Նրան ուղեկցել են KF-16 կործանիչները։ Այդ ինքնաթիռը Հարավային Կորեայում հայտնվել է անցած տարվա մարտին։

Կորեայի Հանրապետության ՌՕՈւ-ն նշել է, որ զորավարժություններն ուղղված են եղել երկու երկրների մարտունակության ամրապնդմանը եւ պատրաստվածության ցուցադրմանը, որ ամերիկյան կողմը պահում է դաշնակցի պաշտպանության նպատակներին ծառայող ընդլայնված զսպման մասին խոստումը։

«Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կիրականացնեն ոչ միայն պլանային զորավարժություններ, այլեւ ավիացիայի այլ համատեղ վարժանքներ»,- ավելացրել են Սեուլում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ