News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Հանրապետությունը պետք է վիճելի տարածք ճանաչի Ջամուն եւ Քաշմիրը, որի վերաբերյալ որոշումը կընդունվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։

«Ջամուն եւ Քաշմիրը միջազգայնորեն ճանաչված վիճելի տարածք են։ [Պակիստանի եւ Հնդկաստանի] վեճը այդ շրջանի պատկանելության մասին գտնվում է ՄԱԿ ԱԽ օրակարգում ավելի քան յոթ տասնամյակ։ Այն վերջնականապես կլուծվի համաշխարհային կազմակերպության այդ մարմնի համապատասխան բանաձեւերի հիման վրա՝ ժողովրդի կամքի համապատասխան, որը կարտահայտվի ազատ եւ անաչառ պլեբիսցիտով՝ ՄԱԿ հովանու ներքո»,- ասել է նա։

Իսլամական հանրապետության ԱԳՆ-ն, ավելացրել է Բելոչը, լիովին հերքում է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից համատեղ հայտարարության քննադատությունը Պեկինում հունիսի 8-ին կայացած Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի եւ Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի բանակցությունների արդյունքների վերաբերյալ, որում նշվում է, որ «վեճը Ջամուի եւ Քաշմիրի վերաբերյալ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»։

Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսալվալը Ջամուի եւ Քաշմիրի նման հիշատակումը պակիստանա-չինական հայտարարությունում անվանել էր չհիմնավորված եւ հայտնել, որ «Ջամու եւ Քաշմիր դաշնակցային տարածքը, ինչպես նաեւ Լադակհը եղել են, կան եւ միշտ լինելու են Հնդկաստանի տարածքի անքակտելի մասը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ