News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են եկել՝ պահանջելու իրավապահներից բացահայտել իրենց որդիների սպանության գործերը։ Ծնողներին է մոտեցել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը նախարարին ասաց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրենց ստել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր որդիների գործերով ստեղծել էր հանձնաժողով՝ 6 իրավաբանից բաղկացած։ Խմբի մեջ էր նաև Աննա Վարդապետյանը, ասում էր, որ սրանք սպանություններ են, երբ նշանակվեց գլխավոր դատախազ, մեզ խոստացավ, թե ոչ մի պաշտոնական վարկած չի համապատասխանում իրականությանը, ասաց՝ գործերը միանշանակ վերաորակվելու են և հոդվածները կփոխվեն, ոչինչ չարեց, իր խոստումը չպահեց։

Գլխավոր դատախազը ստում է։ Էն ժամանակ  լացում էր, չէր հավատում, բայց հիմա ոչ ինքն է ընդունում, ոչ Փաշինյանը։ Մինչև մեր երեխեքի հանցագործների չպատժվեն, մենք չենք հանգստանալու։ Ասում են՝ իրեղեն բոլոր ապացույցները վերացված են, դեպքի վայրը վերացված է, հիմա բա ի՞նչ են քննում։ Եթե դու համոզված ես, որ սպանություն է տեղի ունեցել, ինչո՞ւ ես տեղումդ նստել։  Էս քրեական գործերին լուծում տվեք, գնանք մեր սուգը սգանք։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանինն էր, ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին»։

Նախարարը ծնողների պահանջը լսելուց հետո խոստացավ հարցը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան
Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։ Մոտ մեկ շաբաթ առաջ…
Չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել զինծառայող Սարգիս Խաչատրյանը. ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. զոհվածի մայրերը կառավարության դիմաց են
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր…
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն է տրվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ