News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանն սկսում է ԼԳԲՏ քարոզչության վերաբերյալ օրինագծերի փաթեթի կոմիտեական քննարկումը, գրել է SOVA-ն։

Հունիսի 20-ին հարցը քննարկվելու է իրավաբանական կոմիտեում, ինչպես նաեւ չորս կոմիտեների՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման, կրթության, գիտության եւ երիտասարդության գործերի, ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության, առողջապահության եւ սոցիալական հարցերի կոմիտեների համատեղ նիստում։

Մինչդեռ, ընդդիմության մասով այս օրինագիծը անվանում են երկրորդ «ռուսական օրենք»։ «Եվրալավատեսների» պատգամավոր Ռոման Գոցիրիձեն հայտնել է. «Այն ուղղակիորեն վերցված է Պուտինի նախընտրական ծրագրից։ Նրանք պատրաստվում են հենց այնպիսի փոփոխություններ մտցնել, որոնք Պուտինը մտցրել է տարբեր օրենքներում։ Ըստ էության, «Վրացական երազանքը» կրկնում է Պուտինի քարոզչական գիծը, այդ թվում եւ «ռուսական գործակալական օրենքի տեսքով»։

Դա ծառայում է բնակչության զգացումների հետ խաղալուն ընտրություններից առաջ, գոյություն չունեցող խնդիրներ հորինելուն եւ առավել սուր, այդ թվում տնտեսական խնդիրների քողարկմանը։ Նրանք ցանկանում են, որ մարդիկ իրենց ուշադրությունը տեղափոխեն այն հարցերի վրա, որոնք ոչ մի կերպ խնդիր չեն հանդիսանում։

Մի տրվեք այդ քարոզչական հնարքին։ Մենք չենք օգնի «Վրացական երազանքին», որը կանգնած է Պուտինի՝ այդ քարոզչական օրենքը տարածելու ճանապարհին», ասել է Գոցիրիձեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ