News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դերսիմի կոտարածների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետն ասել է, թե 1937-1938-ին Դերսիմի կոտորածները ծրագրավորվել են քայ առ քայլ եւ իրականացվել։ «Դերսիմում գործողություն է իրականացվել, որի համար նախօրոք պատճառներ են պատրաստվել։  Որոշները փորձում են օրինականացնել այն տեսակետը, թե Դերսիմում ապստամբություն է ճնշվել։ Նման բան պնդողներին շատ բան կա ասելու։ Դերսիմի իրադարձությունները մեր մոտ պատմության ամենացավալի եւ ողբերգական էջերից մեկն է»,-նշել է Էրդողանը։

Ըստ Թուրքիայի վարչապետի՝  Դերսիմի կոտորածների համար ներողություն խնդրողն ու դրա հետ առերեսվողը «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չէ, այլ՝ այդ արյունոտ իրադարձությունների հեղինակ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, Դերսիմից ընտրված նրանց պատգամավորներն ու նրանց դերսիմցի առաջնորդը։  Էրդողանը ցույց է տվել մի փաստաթուղթ, որի մեջ նշված է եղել, որ 1936,1937,1938 եւ 1939 թվականներին Դերսիմում կոտորվել է 13 հազար 806 հոգի։

«Եթե պետք լինի պետության անունից ներողություն խնդրել, ես ներողություն կխնդրեմ ու խնդրում եմ»,-ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ֆոտոռեպորտաժներ