News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին շրջակա միջավայրի նախարարություն ահազանգեր են ստացվում հանրապետության որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատասխանատու կառույցն Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն է։

«Կենտրոնի մասնագետները քաջատեղյակ են խնդրից, և արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբն իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու  և մշտադիտարկման աշխատանքներ։

Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի  միջոցառումներ, այդ իսկ պատճառով՝ խորհուրդ է տրվում մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց»,- նշում են նախարարությունից։

Տպել
Ամենաշատ