News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված գյուղի Սևան Այգեգործական 6-րդ թաղամասի տներից մեկում՝ լողավազանի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Դ.-ն է, իսկ ամառանոցը պատկանում է նրա ընկերոջը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Հ.-ին և նա է Կարեն Դ.-ին հայտնաբերել լողավազանում ջրահեղձ եղած վիճակում ու ահազանգել ոստիկանություն:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում և Գերմանիայում 4 մարդ է ձերբակալվել՝ «Հըզբոլլահ»-ին կամիկաձե ԱԹՍ-ների բաղադրիչներ մատակարարելու մեղադրանքով
Հետաքննությունը սկսվել է Իսպանիայում...
Վերին Խոտանանի եկեղեցու մոտակայքում «Կամազ»-ներ են բախվել
Հուլիսի 18-ին՝ ժամը 11:38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
«Շանգրի Լա»-ի մոտ բախվել են «Honda»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինս բախվել է երկաթե արգելապատնեշներին
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ ՆԳՆ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական…
Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
ՔԿ–ն Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նոր խափանման միջոցի միջնորդություն է ներկայացրել. փաստաբան
ՀՀ քննչական կոմիտեն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի...
Ամենաշատ