News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2024 թվականի հունիսի 13-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է Ծովինար Հրայրի Մովսիսյանը՝ մինչև ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունները»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորն էր Սոնա Հովհաննիսյանը։  Ավելլի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Սոնա Հովհաննիսյանը իր թեկնածությունը չի առաջադրելու գալիք ընտրություններում:

«Իմ ժամանակը լրանում է, և ժամկետը լրանալու հետ մեկտեղ՝ ես շատ դժվար ժամանակ եմ պաշտոնավարել և հիմա շատ եմ ուզում լիարժեքորեն վերադառնալ իմ ստեղծագործական կյանքին», -ասել էր Հովհաննիսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ