News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները նախատեսում է 2024-2025թթ. Թայվան մատակարարել ALTIUS 600M-V եւ Switchblade 300 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացրել է Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը։

Այս ժամկետներն են նշված պետդեպարտամենտի գործակալության հարցման գրավոր պատասխանում։

Ամերիկա-թայվանյան գործնական խորհրդի նախագահ Ռուպերտ Համոնդ-Չեմբերսը գործակալությանը հայտնել է, որ որեւէ խոչընդոտ կամ տեխնիկական դժվարություն չի տեսնում եւ ակնկալում է մատակարարում առաջիկա 18 ամիսներին։ «Որեւէ խնդիր մատակարարման համար նշված ժամկետներում չկա»,- նշել է նա։

Նախօրեին պետդեպարտամենտը տեղեկացրել է այն մասին, որ ԱՄՆ-ը Թայվան կմատակարարի 291 ALTIUS 600M-V անօդաչու եւ 720 Switchblade 300 զինամթերք։ Պայմանագրերի արժեքը  կազմել է 360,2 մլն դոլար։ Թայվանը կստանա նաեւ արձակման կայանքներ, կառավարման ցամաքային համակարգեր, սպառազինությունների տեղափոխման տրանսպորտ։ Պայմանավորվածությունների շրջանակում նախատեսված է անձնակազմի ուսուցանում, պահեստամասերի եւ տեխսպասարկման տրամադրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ