News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լիտվա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում, որտեղ հանդիպումներ կունենա Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, որից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ