News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Իժեւսկի «Կալաշնիկով» գործարանի աշխատողներին ստիպել են հավելյալ 4 ժամ աշխատել եւ աշխատել շաբաթը վեց օր պետական պաշտպանական պատվերը չկատարելու պատճառով, նշել են ձեռնարկության աշխատակիցները «Ուդմուրտիան ընդդեմ կոռուպցիայի» թելեգրամ-ալիքին։

Նրանց խոսքով՝ հիմա նրանք աշխատում են օրական 12 ժամ եւ հանգստանում միայն կիրակի օրերին։ Արտաժամյա աշխատանքը տարածվում է այդ թվում նաեւ շաբաթ օրվա վրա։ Այս կարգի մասին աշխատողներին չեն ծանոթացրել։

«Ընդ որում, աշխատավարձը չի ավելացել։ Այո, աշխատավարձի բարձրացում եղել է հունիսի 2-ին 15-20 տոկոսի չափով։ Բայց արտաժամյա աշխատանքը պետք է վճարվի լրացուցիչ»,- նշել են թելեգրամ-ալիքի զրուցակիցները։

Դեռեւս 2022թ. կառավարությունն ընդունել էր №1365 որոշումը, որը թույլ է տալիս ռազմական գործողությունների ընթացքում արտաժամյա աշխատանքի վերցնել պաշտպնական-արդյունաբերական համալիրի, ինչպես նաեւ այն ձեռնարկությունների աշխատողներին, որոնք կատարում են պետական պաշտպանական պատվեր։ Այս որոշման համաձայն՝ գործատուները կարող են չհարցնել աշխատողների համաձայնությունը, բայց պետք է վճարեն այն կրկնակի չափով։

Նախօրեին արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովը սպառնացել էր սեփականատերերից խլել ռազմական գործարանները պատվերը չկատարելու համար։ Նա ընդգծել է, որ այդ ձեռնարկությունների աշխատանքը համազգային մասշտաբով «բերվել է կոշտ նախագծային մենեջմենթի սկզբունքի»։

Միեւնույն ժամանակ, ռազմական գործարանները Ռուսաստանում աշխատող ձեռքերի պակաս ունեն։ ՌԴ փոխվարչապետ Դենիս Մանտուրովը կադրերի պակասը գնահատել է 160 հազար մարդ, չնայած այն բանին, որ մեկուկես տարուց էլ քիչ ժամանակում զենք արտադրող ձեռնարկությունները արդեն 520 հազար աշխատատեղ են բացել։

Մինչ այդ Մանտուրովը հայտնել էր, որ ռուսական ռազմական ձեռնարկությունները դարձել են «ամենահզորն աշխարհում» սպառազինությունների եւ ռազմատեխնիկայի հիմնական տեսակների արտադրության ծավալներով։ Աշխատավարձը ավելացել է 30-60 տոկոսով վերջին երկու տարում, այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ աճը կազմել է 20 տոկոս։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարին նշել էր, որ պաշտպանական գործարաններում մարդիկ աշխատում են «շատ լարված, երկու, որոշ տեղերում՝ երեք հերթափոխով»։ Չնայած դրան՝ իշխանությունները մտադիր են ավելացնել սպառազինությունների պատվերները այս ձեռնարկություններում՝ լրացնելու համար ծախսումների այն բացը, որն ստեղծվել է Ուկրաինայում պատերազմի ընթացքում, եւ համալրելու համար պաշարները, ընդգծել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ չորս երկիր համատեղ զբաղվելու է թևավոր հրթիռների մշակմամբ
Ըստ պարբերականի, խոսքը, առաջին հերթին, 1000 կմ-ից ավելի հեռահարություն ունեցող հրթիռների մասին է
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Telegraph. Մեծ Բրիտանիան թույլ չի տվել օգտագործել Storm Shadow-ը Ռուսաստանում
Դրանից հետո՝ հուլիսի 10-ին, նախագահ Վլադիմիր Զելենսկին «X» սոցիալական ցանցում գրել էր. «Այսօր առավոտյան...
Օրբանը Ռուսաստանի հետ բանակցել է ոչ ԵՄ-ի անունից. Մակրոն
Նա այցելել է այս երկրներ՝ որպես Հունգարիայի վարչապետ, դա շատ օգտակար է, դա նրա ընտրությունն է...
Թուրքիան հացահատիկի գործարքի վերսկսման հույս ունի
Սևծովյան հացահատիկի նախաձեռնության մասին մենք խոսեցինք պարոն [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ։ Մենք հետևելու ենք...
Ավստրալիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ է տրամադրել
Ավստրալիան հպարտ է միանալով մեր գործընկերներին՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի այս պատմական գագաթնաժողովին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ