News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի 2024 թ․ երկրորդ և երրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 600 մլն դրամով․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարությունից:

Միջոցառման շրջանակում 2024 թվականին աջակցություն է ստացել 888 շահառու։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող շուրջ 10 հազար ընտանիք․ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 7 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին՝

  • առաջին բաղադրիչի շրջանակում՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,
  • երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Ծրագրի առաջին բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • ունենալ առնվազն 2 անչափահաս երեխա,
  • հիփոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
  • տան արժեքը չգերազանցի 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունենա այլ բնակելի անշարժ գույք։

Աջակցության չափը՝

  • երկու երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ է,
  • երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ,
  • չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալը,
  • ունենալ առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
  • տան արժեքը չգերազանցի 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունենա այլ բնակելի անշարժ գույք։

Աջակցության չափը՝

  • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված կազմում է մինչև 500 հազար դրամ,
  • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը, ՍԱՏՄ-ից պահանջելու եմ պարզաբանում.պատգամավոր
Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական...
10 մլն եվրոյի վարկ՝ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի» կառուցման համար
Ծրագրի համաձայնագրերով վարկային և դրամաշնորհային ֆինանսական միջոցներում ներառված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը, որն ուղղվելու է ԱԱՀ գծով...
Այս տարի հիմնադրված «Արմենիան տոբակո քոմփանին» ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 13.3 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող...
Ինչո՞ւ չեն հասցրել մասնավորեցնել Գագարինի արտադրական բազայի լուծարոմից հետո մնացած անշարժ գույք
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշեց երկարաձգել...
100 մլն դոլարի բյուջետային վարկ ՀՀ-ին՝ Եվրասիական զարգացման բանկից. Այն ուղղվելու է բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը
Համաձայն վերոնշյալի՝ 2024թ. ֆինանսավորման ընդհանուր պահանջը կազմում է 970.9 մլրդ դրամ, որի 67.6%-ը նախատեսվել է ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու...
ՀՀ-ում այսուհետ կհսկեն մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների քանակները. Ծրագիրը հաստատվեց
Նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է բյուջեում ծախսերի ավելացում՝ 45 մլն դրամի չափով...
Ամենաշատ