News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կկանգնեցնի ցանկացած երկրի Patriot-ների պատվերների կատարումը եւ դրանք կառաքի միայն Ուկրաինա, մինչեւ որ երկիրն ունենա ՀՕՊ բավականաչափ միջոցներ, որպեսզի պաշտպանվի ռուսական գնդակոծություններից։ Այս մասին Վաշինգտոնը նախատեսում է հայտարարել հինգշաբթի, Financial Times-ին ասել են երեք հոգի, որոնք ծանոթ են իրավիճակին։

Նրանցից երկուսի խոսքով՝ այս որոշումը պաշտոնապես կձեւակերպի Ջո Բայդենի խոստումը, որը նա տվել էր անցած շաբաթ «մեծ յոթնյակի» գագաթաժողովում, եւ թույլ կտա Ուկրաինային ստանալ տեխնիկա, որն անհրաժեշտ է քաղաքների եւ ենթակառուցվածքի օբյեկտների պաշտպանության համար։ ԱՄՆ նախագահը Իտալիայում հայտնել էր, որ հինգ երկրներ համաձայնել են Patriot ուղարկել Ուկրաինա, իսկ նրանք, ովքեր սպասում են դրանց մատակարարմանն ԱՄՆ-ից, պետք է սպասեն։ «Այն ամենն, ինչ ունենք, կուղարկվի Ուկրաինա, մինչեւ որ նրա կարիքները բավարարվեն»,- ասել է Բայդենը՝ ավելացնելով, որ Ուկրաինան «համեմատաբար արագ» կստանա սպառազինությունը։

ԱՄՆ-ում Patriot-ի պատվերներ ունեն Լեհաստանը, Ռումինիան եւ Գերմանիան, նշել է FT-ն։ Բացի այդ, Իսպանիան ցանկանում է ստանալ արձակման կայանքներ, իսկ ՆԱՏՕ երկրների կոալիցիան հունվարին 1 000 հրթիռի պատվեր էր իջեցրել։

Ուկրաինայի ղեկավարները քանիցս խնդրել են արեւմտյան երկրներին օգնել ՀՕՊ լրացուցիչ միջոցներով, քանի որ դրանց անբավարարությունը խոցելի է դարձրել նրա առաջնագծի դիրքերը, թիկունքի մատակարարման ուղիները, քաղաքացիական օբյեկտները։ Այսպես, Ուկրաինան վերջին ամիսներին զրկվել էլեկտրագեներացիայի հզորությունների կեսից՝ 9 ԳՎտ-ից, վերջերս ասել է Վլադիմիր Զելենսկին. նրա խոսքով՝  անցած ձմռան սպառումը կազմել է 18 ԳՎտ։

Գերմանիան փորձել է համոզել այլ երկրներին Ուկրաինա մատակարարել Patriot համակարգեր։ Բայց կոչին մասամբ արձագանքել են միայն Նիդեռլանդները, որն առաջարկել է համակարգը հավաքել տարբեր երկրների տրամադրած բաղադրիչներից, եւ Իսպանիան, որը հրթիռներ է խոստացել։ Բացի այդ, Patriot-ի եվրոպական անալոգը՝ SAMP/T, հատկացրել է Իտալիան։

Գերմանիան ինքը գարնանը խոստացել էր մատակարարել եւս մեկ Patriot համալիր, իսկ անցած շաբաթ համակարգի փոխանցմանը հավանություն էր տվել Բայդենը, ի հավելումն առնվազն չորսի, որոնք Բեռլինը եւ Վաշինգտոնը տրամադրել էին ավելի վաղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ չորս երկիր համատեղ զբաղվելու է թևավոր հրթիռների մշակմամբ
Ըստ պարբերականի, խոսքը, առաջին հերթին, 1000 կմ-ից ավելի հեռահարություն ունեցող հրթիռների մասին է
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Telegraph. Մեծ Բրիտանիան թույլ չի տվել օգտագործել Storm Shadow-ը Ռուսաստանում
Դրանից հետո՝ հուլիսի 10-ին, նախագահ Վլադիմիր Զելենսկին «X» սոցիալական ցանցում գրել էր. «Այսօր առավոտյան...
Օրբանը Ռուսաստանի հետ բանակցել է ոչ ԵՄ-ի անունից. Մակրոն
Նա այցելել է այս երկրներ՝ որպես Հունգարիայի վարչապետ, դա շատ օգտակար է, դա նրա ընտրությունն է...
Թուրքիան հացահատիկի գործարքի վերսկսման հույս ունի
Սևծովյան հացահատիկի նախաձեռնության մասին մենք խոսեցինք պարոն [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ։ Մենք հետևելու ենք...
Ավստրալիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ է տրամադրել
Ավստրալիան հպարտ է միանալով մեր գործընկերներին՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի այս պատմական գագաթնաժողովին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ