News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինա ներխուժման սկզբում զգալի կորուստներ կրելով՝ ռուսական ավիացիան հետագա ռազմական գործողություններում գրեթե երկու տարի էական դեր չի խաղացել։ Սակայն անցած ձմռանից այն նկատելիորեն ակտիվացել է։

Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի պակասը և հին խորհրդային ռումբերի արդիականացումը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին հնարավորություն տվեցին սկսել Ուկրաինայի ռազմական դիրքերի և խաղաղ քաղաքների զանգվածային ռմբակոծումը:

Դրանք ռմբակոծելու նպատակով ուկրաինական սահմանի երկայնքով դաշտային օդանավակայաններ են կառուցվել՝ ինչի պատճառով 2024 թվականին մերձռազմաճակատային քաղաքների ավերածությունները աննախադեպ չափերի են հասել։ Դրա մասին հայտնել է Associated Press գործակալությունը, որը վերլուծել է անօդաչու թռչող սարքերի կադրերը, արբանյակային պատկերները, ուկրաինական փաստաթղթերը և ռուսական Զինուժի լուսանկարները:

Շրջանային դատախազության աշխատակից Սպարտակ Բորիսենկոն AP-ին հայտնել է, որ  Ռուսաստանն այս տարի ավելի քան 50 անգամ ռմբակոծել է Խարկովը։

Քննիչներն ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա հայտնաբերել են առնվազն ութ ռուսական ավիաբազա։ Եվս մեկը 2023 թվականի ամռանից կառուցվում է Բելգորոդի մերձակայքում. հունիսի կեսին արված լուսանկարը ցույց է տալիս, որ այնտեղ աշխատանքները դեռ ավարտված չեն:

Ուկրաինայի հետախուզության աշխատակիցը AP-ին հայտնել է, որ Բելառուսը միաժամանակ ապաստան է տրամադրում ռուսական ինքնաթիռներին։ Ուկրաինական DeepState կայքի կազմած քարտեզը, որը վերլուծում է իրավիճակը ճակատում, ցույց է տալիս Բելառուսի 10 օդանավակայան, ներառյալ՝ հինգն ուկրաինական սահմանի մոտ։

Ընդհանուր առմամբ, DeepState-ը գնահատում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը շահագործում են 51 ավիաբազաներ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներից 600 կմ հեռավորության վրա, այդ թվում՝ երեքը՝ երկրի օկուպացված արևելյան շրջաններում, վեցը՝ Ղրիմում և 32-ը՝ Ռուսաստանում:

Ռուսաստանը ռումբեր ստացել է՝ փոխակերպելով խորհրդային բարձր պայթյունավտանգ օդային ֆուգասային ռումբերը (ФАБ), որոնք հագեցած են կես տոննայից մինչև 3 տոննա կշռող պայթուցիկներով. նրանք ավելացրել են տեղակայվող թևեր և արբանյակային նավիգացիոն համակարգ: Ինքնաթիռները դրանք կարող են արձակել թիրախից 60-70 կմ հեռավորության վրա։

Պայթյունի վայրում, որը կարող էր ոչնչացնել մի ամբողջ շենք, մնացել է մինչև 6 մ խորությամբ և 20 մ տրամագծով խառնարան։ Ինչպես ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, «նրանք ըստ էության շատ պարզ են, դրանք չեն կարող ճնշվել [էլեկտրոնային պատերազմով], չես կարող թաքնվել նրանցից, միակ ճանապարհը նման ռումբ կրող ռմբակոծիչը խոցելն է»։

Ռմբակոծությունների ինտենսիվացումը զգալիորեն արագացրեց քաղաքների ավերման տեմպերը։ Ըստ AP-ի հավաքած լուսանկարների՝ Ռուսաստանին մեկ տարի պահանջվեց Բախմուտը գրավելու համար, որտեղ առաջին անգամ կիրառվեցին սահող ռումբեր, մի քանի ամիս Ավդեևկան գրավելու համար, և ընդամենը մի քանի շաբաթ Վովչանսկն ու Չասով Յարը գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդերլանդները և Դանիան պատրաստ են 14 վերականգնված Leopard 2 տանկ ուղարկել Ուկրաինա
Leopard 2A4 տանկերը կարող են օգնել Ուկրաինային առավելության հասնել մարտի դաշտում...
Ռուսաստանի երրորդ շրջանը սկսեց վճարել պատերազմին ընկերների և հարազատների հավաքագրման համար
ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած յուրաքանչյուր նորակոչիկի համար խոստանում են վճարել 15 հազար ռուբլի...
ԵՄ-ն որոշել է անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական ակտիվների սառեցումը
Մասնավորապես, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ԵՄ-ն այլևս չի երկարաձգի պատժամիջոցների ռեժիմը, ինչը կվտանգի իր պարտավորությունները...
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Կիևին 4,2 միլիարդ եվրո բյուջետային օգնություն տրամադրելու շուրջ
Հաջորդ քայլը կլինի այս որոշման հաստատումը ԵՄ խորհրդի կողմից գրավոր ընթացակարգով...
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի վրա հարձակման համար սեփական հրթիռներ է մշակում
Զելենսկին միաժամանակ բացառել է, որ նման գործողությունները կհանգեցնեն ռազմական հակամարտության սրացման...
Պեկին մեկնած Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն առաջին  անգամ հայտարարել է ՌԴ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին
Կուլեբան շեշտել է, որ իր այցի հիմնական նպատակը ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների քննարկումն է...
Ամենաշատ