News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


Ճապոնական ռոբոտը ռեկորդային ժամանակում հավաքել է Ռուբիկի խորանարդը՝ մասնակիորեն արհեստական ​​բանականության (AI) շնորհիվ, որն օգնում է նրան զանազանել գլուխկոտրուկի գունավոր տարրերը։

Նոր ռեկորդը մոտ 10 անգամ ավելի արագ է, քան մարդու սահմանած վերջին ՝ 3,13 վայրկյան ռեկորդը, որը 2023 թվականի հունիսին սահմանել էր Մաքս Պարկը:

Ամբողջ գործընթացը տեղի է ունենում ավելի արագ, քան մարդու աչքը կհասցնի թարթել: «TOKUI Fast Accurate Synchronized Motion Testing Robot» ռեկորդակիր ռոբոտը ստեղծել է ճապոնական Mitsubishi Electric կորպորացիան՝ էլեկտրոնիկայի արտադրության մեջ կիրառվող գործարանային ավտոմատացման սարքավորումների բարելավման նպատակով:

Այն ունի վեց լծակ՝ միացված բազմաառանցքային շարժիչին և գերարագ տեսախցիկին, որոնք միացված են արդյունաբերական համակարգչին։

Համակարգն ընդունակ է յուրաքանչյուր լծակ 90 աստիճանով պտտել ընդամենը 0,009 վայրկյանում, ասված է Mitsubishi-ի տարածած հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ