News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Վերանորոգումից հետո ՎՏԲ-Հայաստան Բանկը  վերաբացել է Նոր Նորք համայնքում գործող մասնաճյուղը։ Բանկն ընդլայնել է գրասենյակի տարածքը մինչև 300 քմ, որտեղ կսպասարկվեն ավելի քան 15 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդներ։ Մասնաճյուղում բացվել է նաև «Պրիվիլեգիա» սպասարկման հատուկ գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար:

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում թիվ 15 մասնաճյուղը գործում է 2014թ․-ից։ Հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով՝ Բանկը թարմացրել է գրասենյակի դիզայնը և ընդլայնել է վերջինիս տարածքը: Աշխատատեղերի ձևավորումն ու դասավորվածությունը մտածված են այնպես, որ հաճախորդները ստանան անհատական մոտեցում և հարմարավետություն սպասարկման բոլոր փուլերում: Մասնաճյուղի տարածքում տեղադրված են երկու բանկոմատ, որոնք հասանելի են 24 ժամ, և վճարային տերմինալ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի քան 300 բանկային գործարք՝ առանց պլաստիկ քարտի կիրառության:

Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր: Բացվել է նաև առանձնացված «Պրիվիլեգիա» գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար: Այստեղ նրանք կարող են ստանալ անհատական մենեջերի խորհրդատվություն ցանկացած ֆինանսական հարցի վերաբերյալ։

«Այսօր երկրում գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 53 մասնաճյուղ: Երևանում գործում է 22 մասնաճյուղ: Մենք աշխատել ենք անել այնպես, որ դրանք գտնվեն մեր հաճախորդների համար ամենահարմար վայրերում։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև մասնաճյուղերում բարձրակարգ և հարմարավետ սպասարկմանը։ Բանկը վերափոխել է ամենապահանջված մասնաճյուղերից մեկը՝ Նոր Նորքի մասնաճյուղը․այժմ այն ​​դարձել է ավելի ընդարձակ և գործում է նոր ձևաչափով»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Թիվ 15 մասնաճյուղը գտնվում է Նոր Նորքում՝ Գայի պողոտա 10/3 հասցեում և աշխատում է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-17:00, շաբաթ օրերին՝ 10:00-14:00։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

1 (1).jpg (116 KB)

2.jpg (54 KB)

3.jpg (83 KB)

4.jpg (79 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում
Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք ընդամենը մի քանի հպումով ձեռք բերել տոմսեր՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված, ճիշտ այնպես, ինչպես սիրում ենք...
Արդշինբանկն արդեն 2-րդ տարին անընդմեջ Seaside Startup Summit 2024-ի Strong Partner-ն է
Արդշինբանկը մասնակցում է ֆորումին տարբեր ոլորտների մասնագետներից կազմված թիմով...
IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը
Բանկից տեղեկացնում են, որ այսուհետ աջակցությունը կտրամադրվի շահառու 42 ընտանիքին IDBank-ի լոյալության նոր միավորի՝ idcoin-ի միջոցով...
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս...
Ժամկետից շուտ ամբողջապես տեղաբաշխվել են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ դրամային պարտատոմսերը
Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ...
Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը
ԱրՔա համակարգի բոլոր բանկոմատներից անվճար կանխիկացնել գումարը, եթե բաժանորդագրված եք C360 փաթեթներից որևէ մեկին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ