News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին՝ ժամը 16.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է փոխանցվել Արփի գյուղի մի խանութի սեփականատիրոջ հաղորդումը. «ՎԱԶ» մակնիշի մի մեքենայի վարորդ առևտուր անելիս վճարել էր հինգհազարանոց կեղծ թղթադրամ:

Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը: Խանութում հայտնել են, որ գնորդին վերադարձրել են 4500 դրամ մանրը, բայց մեքենայի համարանիշին ուշադրություն չեն դարձրել:

Ոստիկաններն անցել են գործի, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ու արագ պարզել, որ հուշանվեր թղթադրամն իրացրել են Գորիսի բնակիչ երկու երիտասարդներ` երկուսն էլ 31 տարեկան:

Համագործակցելով Վայոց ձորի մարզի պարեկների հետ` հաղորդումը ստանալուց մոտ մեկ ժամ անց Երևան-Մեղրի ճանապարհի 106-րդ կմ-ին երիտասարդները հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել և, իրենց մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են տարբեր արժեքի դրամներ, որոնց մեջ եղել են հուշանվեր թղթադրամներ` մեկ հատ 10-հազարանոց և վեց հատ հազարանոց: Նա հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում նույնպես կան հուշանվեր-թղթադրամներ:Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Հետագա միջոցառումների արդյունքում Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ նույն երիտասարդները, նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, ևս մեկ հուշանվեր հինգհազարանոց են իրացրել Արենի գյուղի մի բնակչի գինու տաղավարում: Նաև փորձել են նմանատիպ երկու թղթադրամ էլ իրացնել «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքում, բայց այդ դեպքում վաճառողը զգոն էր:

Եղեգնաձորի քրեական հետախույզներն էլ պարզել են, որ նույն օրը, ցերեկվա ժամը մեկին, հինգհազարանոց երկու հուշանվեր հաջողությամբ իրացրել են Մալիշկա գյուղում գտնվող մթերային խանութում: Իսկ ժամը 16.50-ի սահմաններում մեկ հինգհազարանոց էլ իրացրել են Վերնաշեն գյուղի մթերային խանութում:

Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար դրամի առևտրի դիմաց վճարել են հինգհազարանոց հուշանվեր, ստացել ապրանքը, չորս հազար դրամ մանրը ու հեռացել են:

Բոլոր դեպքերով իրացված հուշանվեր թղթադրամները վերցվել են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 84 դեպք. Գրանցվել է 8 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից...
«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալին բերված էլեկտրատեխնիկայի միջից 26 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օպերատիվ...
Վայոց ձորում «Land Rover»-ը կամրջից ընկել և հայտնվել է դաշտում, հայր ու որդի հոսպիտալացվել են․ վարորդը եղել է ոչ սթափ
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը...
Կալուգայի մարզում պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Մի-28 ուղղաթիռը. ՌԴ ՊՆ
Անձնակազմը զոհվել է...
Գյումրիի բնակչուհու` մեկ տարի առաջ կատարված սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է նրա փաստացի ամուսինը
2024թ․ հուլիսի 22-ին սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի...
ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է․ Վրաստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
Ս.Թ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց հետ, շահադիտական դրդումներով անձին...
Ամենաշատ