News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Առնվազն 34 մարդ է մահացել Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգում թունահարույց մաքսանենգ ալկոհոլ օգտագործելու հետևանքով, հայտնել է News Minute-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել Կալակուրուչի շրջանում, որտեղ երեքշաբթի գիշերը ալկոհոլ օգտագործելուց հետո մի քանի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է։

Հոսպիտալացվել  է առնվազն 80 մարդ, և պաշտոնյաները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել:

Առայժմ երկու անձ ձերբակալվել է, կատարվում է լայնածավալ հետաքննություն։ Իշխանություններն անփութության համար միաժամանակ կասեցրել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և նահանգում ոգելից խմիչքի արգելքի կիրառման բաժնի 10 անդամների, որոնք մաքսանենգորեն ապօրինի ալկոհոլ են տեղափոխում նահանգ:

Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ մաքսանենգները տեղի վաճառողի միջոցով Կալակուրուչիում թունավոր սպիրտ էին վաճառում։

Ամեն տարի  ընդհատակյա թորման արտադրամասերից մաքսանենգ ալկոհոլ օգտագործելուց հետո Հնդկաստանում տասնյակ մարդիկ են մահանում: Մաքսանենգները հաճախ իրենց խառնուրդին մեթանոլ են ավելացնում՝ ալկոհոլի խիստ թունավոր ձև, որը երբեմն օգտագործվում է որպես հակասառեցման միջոց, ոգելից խմիչքի թնդությունն ուժեղացնելու համար:

Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական…
Օտարերկրացին վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել. 2 ոստիկան վնասվածքներ են ստացել. ՆԳՆ խոսնակ
Նրա խոսքով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ…
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ամենաշատ