News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ԵՄ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը կարգելափակի եվրոպական նավահանգիստներ ռուսական նավթատարների մուտքը։ Դրա մասին հայտարարել է Հոլանդիայի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հանկե Բրյուինս Սլոտը։

«Ես ողջունում եմ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վերաբերյալ այսօրվա համաձայնագիրը։ Փաթեթը պարունակում է մի շարք կարևոր միջոցառումներ, որոնց աջակցում է Նիդեռլանդները, ներառյալ ռուսական ստվերային նավատորմի նկատմամբ կոշտ ճնշումն ու պատժամիջոցները:

Պատժամիջոցների այս փաթեթի շնորհիվ կարող է արգելվել ստվերային նավատորմի մուտքը եվրոպական նավահանգիստներ և հասանելիությունը ծառայություններին: Շատ կարևոր է, որ շարունակենք աշխատել ԵՄ նոր պատժամիջոցների վրա։ Դա զգալիորեն կդանդաղեցնի Պուտինի ռազմական մեքենան»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հանկե Բրյուինս Սլոթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ