News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վիլնյուս կատարած մեր այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ վերադառնալ բարեկամ Լիտվա իմ՝ 2021 թվականին որպես Ազգային ժողովի նախագահ, վերջին այցելությունից հետո: Մեր երկրների միջև առկա է ամուր բարեկամություն և համագործակցություն՝ հիմնված համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն զարգացում և բարօրություն ապահովելու նպատակների վրա: Այդ մասին այսօր՝ հունիսի 20-ին, Լիտվայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Նախարարը նաև նշել է, որ խորհրդակցությունների շրջանակում վերահաստատվել է հանձնառությունը՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի ներառյալ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ՏՏ ոլորտը, էներգետիկան, տուրիզմը, մշակույթը և կրթությունը:

448795476_859754336182065_354072541108927382_n.jpg (198 KB)

«Մենք պատրաստ ենք զարգացնել հնարավորությունները մեր տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով՝ ճանաչելով առևտրի և ներդրումների ներուժը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորություններն ու փորձը:

Այսօր մենք քննարկել ենք նաև համագործակցության հիմնական կետերն ու ուղղությունները բազմակողմ հարթակում, որտեղ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել և աջակցել միմյանց նախաձեռնություններին»,- ասել է Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ