News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին՝ ժամը 13:52-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Lada մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1992 թ.) և Hanvan մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1963 թ.):

Փրկարարները հոսանքազրկել են Lada մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Դ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ