News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Լիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին։  Լիտվայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում։

«Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և մենք ուրախ ենք օգնելու այն դժվարին, բայց կարևոր քայլերին, որոնք նրանք անում են դեպի Եվրոպա գնալու ուղղությամբ»,- գրել է Լանդսբերգիսը:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը հավաստիացրել է վերջինիս, որ Լիտվան Հայաստանի հետ կկիսվի դեպի Եվրոպա գնալու իր փորձով և կաջակցի Երևանին այդ ամբողջ ճանապարհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ