News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Երկու ադրբեջանցի Ռուսաստանից արտահանձնվել են Ադրբեջանին, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ հայտնել է ԱՊԱ-ն։

«Միջազգային պայմանագրերից բխող դրույթների համաձայն՝ որոշում է ընդունվել Ռուսաստանից արտահանձնել Ադրբեջանի քաղաքացիներ Հուսեյնով Ռախիբ Սահիբ օղլուն և Իբրահիմով Մուրադ Թեյուբ օղլուն։

Քրեական գործերի շրջանակում, որոնց նախաքննությունն անցկացվել է Աբշերոնի շրջանի ոստիկանության բաժանմունքում, հիմքեր են պարզվել, որ Իբրահիմով Մուրադ Թեյուբ օղլուն կատարել է հանցագործություն՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելով, իսկ Հուսեյնով Ռախիբ Սահիբ օղլուն՝ զգալի վնաս պատճառող խարդախություն։ Ուստի նրանց նկատմամբ որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումներ են ընդունվել և  հայտարարվել է միջազգային հետախուզում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մուրադ Իբրահիմովը և Ռախիբ Հուսեյնովը ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ շարասյան ուղեկցությամբ տեղափոխվել Ադրբեջան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ