News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի Անի Պլազա հյուրանոցում Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին նվիրված ֆորում։ Միջոցառմանը մասնակցել են ժողովրդավարական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և Հայաստանի քաղաքացիական հասարակության այլ առաջնորդներ և ներկայացուցիչներ:  Համաժողովին ներկա են եղել նաև Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Ստորեւ՝ ֆորումի մասին հաղորդագրությունը, որը տարածել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի լրատվական ծառայությունը։  Մասնակիցները կարևորել են Հայաստանի՝ եվրոպական ազգերի ընտանիքին միանալու անհրաժեշտությունը, քանի որ դա Հայաստանի ժողովրդի համար կապահովի անվտանգության և բարգավաճման ավելի բարձր մակարդակ և կբարելավի մարդու և քաղաքական իրավունքները Հայաստանում:

Մասնակիցները նաև քննարկել են ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ Հայաստանի քաղհասարակության, բիզնեսների և անհատ քաղաքացիների կողմից լուրջ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը հասնի և պահպանի եվրոպական չափանիշները մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, կառավարման, տնտեսության, հարկման, կանանց և փոքրամասնությունների իրավունքների։  Շահագրգիռ քննարկումներից հետո մասնակիցները ստորագրել են մի բանաձև, որով Հայաստանի կառավարությանը կոչ է արվել համաժողովի անցկացման օրվանից չորս ամսվա ընթացքում անցկացնել Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հանրաքվե: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ