News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրին դեռևս պետք չէ կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը, գրում է Коммерсант-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտածում է իր միջուկային դոկտրինում հնարավոր փոփոխությունների մասին։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն ուշադրություն է դարձնում անվտանգության ոլորտում գլոբալ փոփոխություններին։

«Մենք հիմա մտածում ենք այն թեմայի շուրջ, թե միջուկային դոկտրինում ինչ կարելի է փոխել։ Ամեն դեպքում, մենք գիտենք, որ պոտենցիալ թշնամին աշխատում է դրա վրա, նոր տարրերի վրա, կապված միջուկային զենքի կիրառման շեմի իջեցման հետ»,- ասել է Պուտինը՝ Հանոյում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի Դաշնության Նախագահի խոսքով, արևմտյան երկրները ներկայումս մշակում են «չափազանց ցածր հզորության պայթուցիկ միջուկային սարքեր»:

Վլադիմիր Պուտինը պնդում է, որ արևմտյան փորձագետներն ընդունելի են համարում նման լիցքավորիչների կիրառումը։ Հենց դա էլ, պարզաբանել է ՌԴ նախագահը, կապված է դոկտրինի փոփոխության հնարավորության մասին հայտարարությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ