News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հինգշաբթի հայտարարել է, որ Վիետնամի հետ Միացյալ Նահանգների գործընկերության ամրապնդումը Հանոյից չի պահանջում խզել հարաբերությունները Մոսկվայի կամ Պեկինի հետ, հայտնել է Reuters-ը։

Հարցին՝ արդյոք Վաշինգտոնում անհանգստություն է առաջացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական ​​այցը Վիետնամ, որտեղ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր՝ նավթից և գազից սկսած մինչև միջուկային գիտությունից վերջացրած, Յելենը հայտարարել է, որ Հանոյը բազմաթիվ երկրների հետ վարում է համագործակցության հստակ քաղաքականություն և Ռուսաստանի կամ Չինաստանի հետ Վիետնամի կապերի խզումը մեր գործընկերության պայմանը չէ:

Յելենը միաժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը բարելավել է իր հարաբերությունները Վիետնամի հետ և մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացման և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու իր ջանքերում նրան դիտում է որպես գործընկեր:

Հիշեցնենք, որ Վիետնամ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական ​​այցից մի քանի ամիս առաջ Հանոյ էին այցելել ԱՄՆ ֆինանսների նախարարը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ