News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Եթե ​​Հարավային Կորեան սկսի Ուկրաինային զենք մատակարարել, Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Коммерсантъ»-ը։

Ավելի վաղ Հարավային Կորեան հայտարարել էր, որ ծրագրում է վերանայել Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելու հնարավորությունը։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի՝ ԿԺԴՀ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքելուց հետո։

«Եթե դա տեղի ունենա, մենք նույնպես համապատասխան որոշումներ կընդունենք, որոնք դժվար թե դուր գան Հարավային Կորեայի ներկայիս ղեկավարությանը»,- Հանոյում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը։

Նա պարզաբանել է, որ Հարավային Կորեան անհանգստանալու ոչինչ չունի, քանի որ ստորագրված համաձայնագիրը ենթադրում է օգնություն միայն համաձայնագրի կողմերից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում։

«Որքան ես գիտեմ, Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի դեմ ագրեսիա չի ծրագրում, ինչը նշանակում է, որ այս ոլորտում մեր համագործակցությունից պետք չէ վախենալ»,- շեշտել է ՌԴ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ