News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի արևելյան Անհույ նահանգի Հուանշան քաղաքում հունիսի 20-ի կեսօրին հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է երկու մարդ, հինգն էլ անհետ կորել են, հայտնել է Xinhua-ն։

Չորեքշաբթի երեկոյանից մինչև հինգշաբթի առավոտ տևած հորդառատ անձրևի պատճառով շտապ օգնության կարիք են ունեցել ավելի քան 200 բնակիչներ: Ներկա դրությամբ ավելի քան ավելի ապահով շրջաններ է անհապաղ տարհանվել 2100 մարդ։

Հուանշանի ջրհեղեղների և երաշտի դեմ պայքարի շտաբը բարձրացրել է վթարային ջրհեղեղների արձագանքման մակարդակը երրորդից մինչև երկրորդի: Չինաստանն ունի ջրհեղեղների վթարային արձագանքման քառաստիճան համակարգ, որտեղ ամենաբարձրն  առաջին մակարդակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ