News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

 2024 թվականի Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների սեզոնի առաջին անվանում ստացած մրրիկը՝ «Ալբերտո»-ն Մեքսիկայի հյուսիս-արևելքում առաջացրել է հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ, որոնց հետևանքով զոհվել են չորս մարդ, որոնցից երեքը երեխաներ են, հայտնել է Reuters-ը։

Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի նահանգապետը չորեքշաբթի ուշ երեկոյան տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ 18 տարեկանից ցածր առնվազն երեք մարդ մահացել է փոթորկի պատճառով։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հինգշաբթի առավոտյան քաղաքացիական պաշտպանությունը հայտնել է էլեկտրահարման հետևանքով չորրորդ մարդու մահվան մասին։

Փրկարար ծառայություններն ավելի ուշ պարզել են, որ զոհերից մեկը 15-ամյա պատանի է, որին ջրհեղեղը քշել-տարել է Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի երրորդ մեծ քաղաքի Մոնտերեյի մոտ։ Այստեղ Սանտա Կատարինա գետը դուրս է եկել ափերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ