News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը։ Դրա մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հրապարակած հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը։ Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները ցանկացած ձևով հավատարիմ է մնում կողմերի համար շահավետ հետագա ներգրավվածության պահպանմանը:

Ընդգծելով Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարն ընդգծել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցության անհրաժեշությունն ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակներին հասնելու համար: Բլինքենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է COP29-ի բարեհաջող անցկացմանը նպաստելուն: Նա կոչ է արել  ամրապնդել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները։

Բլինքենը վերահաստատել է Ադրբեջանին իր կոչը ՝ հավատարիմ մնալու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Նա Ադրբեջանին կոչ է արել դա անել հնարավորինս շուտ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցչի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ